«Ռոման» հաջորդ շաբաթ կբանակցի Մխիթարյանի գործակալի հետ

«Ռոման» հաջորդ շաբաթ կբանակցի Մխիթարյանի գործակալի հետ

Իտալական «Ռոման» հույս ունի երկարաձգել պայմանագիրը Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Հենրիխ Մխիթարյանի հետ։

Հաջորդ շաբաթ հռոմեական ակումբի ներկայացուցիչները կբանակցեն 33-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ, հաղորդում է Corriere dello Sport-ը։

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է Մխիթարյանին թիմում պահել առնվազն եւս մեկ տարի։

Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։