Երեկ գրել էինք, որ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մխիթար Հայրապետյանի հարսանիքն էր։ Տեղեկացանք, որ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Արմենիա գինու ռեստորանում, իսկ պսակադրությունը՝ Սաղմոսավանքում:
Ըստ լուրերի՝ հարսանիքի քավորը ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն է եղել։ Ի դեպ, Վաղարշակ Հակոբյանը և Մխիթարյան Հայրապետյանը դասընկերներ են ։ Իսկ թե ովքեր են ներկա եղել հարսանիքին, կարելի է ենթադրել սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներից: