Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ստեղծված իրավիճակի թիվ 1 պատասխանատուն իշխանությունն է․ Արծվիկ Մինասյան

Արձանագրենք, որ հերթական անգամ իշխանությունը փորձում է մանիպուլյացիա անել և անընդհատ բարդել իր պարտականությունը Ռուսաստանի Դաշնության վրա։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Ձեր իշխանությունն է հանձնել Քաշաթաղը, ձեր իշխանությունն է հանձնել Լաչինի այլընտրանքային ճանապարհը, ստանձնել պարտավորություն լինել Արցախի երաշխավորը»,-ասաց Մինասյանը։ 

Այնուհետև, պատգամավորն անդրադարձավ ռուս խաղաղապահների գործունեությանն Արցախի շուրջ վերջին զարգացումներում։ 

«Հիմա եկել եք այստեղ լոլոներ եք կարդում՝ գնացեք ռուսներից պահանջեք. ռուսներից էլ կպահանջենք, բայց առաջին պատասխանատուն Դուք եք։ Հայաստանի իշխանությունն է, որ երկիրը հասցրել է էս օրին։ Ստեղծված իրավիճակի թիվ 1 պատասխանատուն դուք եք»,-ընդգծեց Մինասյանը։
 Մանրամասները՝ տեսանյութում։

Send