«Հողատարածք էին առել, տուն էին սարքում». մահացած պայմանագրային զինծառայողի որդին այս տարի էր ավարտել դպրոցը

«Հողատարածք էին առել, տուն էին սարքում». մահացած պայմանագրային զինծառայողի որդին այս տարի էր ավարտել դպրոցը

Արարատի մարզում այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում, տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացած 45-ամյա պայմանագրային զինծառայող Կարեն Մարտիրոսյանը Արարատի մարզի Շահումյան համայնքից էր։

NEWS.am-ին համայնքի բնակիչներից մեկը պատմեց, որ Կարեն Մարտիրոսյանը վերջերս էր տեղափոխվել Շահումյան գյուղ, գնել էր հողատարածք, տուն էր կառուցում.

«Շատ խելոք անձնավորություն էր։ Կինը գործարանում էր աշխատում։ Տղան այս տարի էր ավարտել դպրոցը։ Տնամերձ հողատարածք էին առել, տուն էին սարքում խեղճերը։ Երեւի լրիվ չէին էլ ավարտել շինարարությունը»։

Վթարի հետեւանքով վնասվածքներ են ստացել նաեւ Կարեն Մարտիրոսյանի կինն ու երկու զավակները։ Մեզ հետ զրույցում Արտաշատի ԲԿ-ից հայտնեցին, որ կինն ու 2004 թվականին ծնված որդին դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ 2008 թվականին ծնված երեխան տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ։