Իսպանիայի նախկին թագավորի սիրուհին ուշագրավ մանրամասներ է հայտնել (լուսանկարներ)

Իսպանիայի նախկին թագավորի սիրուհին ուշագրավ մանրամասներ է հայտնել (լուսանկարներ)

Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսի նախկին սիրուհին՝ Կորինա Զու Սայնը Ուիգենշտեյնը, պատմել է, որ միապետը, հուսահատորեն փորձելով վերսկսել իրենց սիրային կապը, երկու անգամ ամուսնության առաջարկ է արել, ինչպես նաև խոստացել է արքայադստեր տիտղոս շնորհել. այդ մասին գրում է Daily Mail-ը:

Նա ասել է, որ թագավորի հետ հանդիպել է, երբ վերջինս ամուսնացած է եղել թագուհի Սոֆիայի հետ: 

Փոդքասթի շարքի վերջին դրվագում Կորինան պնդել է, որ Խուան Կառլոսն իրեն նորից ամուսնության առաջարկ է արել 2014 թվականին, երբ նրանք երկուսն էլ այցելել էին իր նախկին ամուսնու Ֆիլիպ Ադկինսի գյուղական տունը Քեմբրիջշիրում: