Արեն Մկրտչյանն Ալավերդու բնակիչներին «ոսկե սարեր» է խոստանալու

Արեն Մկրտչյանն Ալավերդու բնակիչներին «ոսկե սարեր» է խոստանալու

Ալավերդու գյուղերում կանայք տարաներով ջուր են տեղափոխում, իսկ Սանահինի մանկապարտեզի ննջարանում մարտ ամսին խոսելիս գոլորշի է դուրս գալիս․ ՔՊ-ական Արեն Մկրտչյանը՝ իր նախընտրական ծրագրում ընդգրկված առաջնահերթությունների մասին:

ՔՊ-ականները Հայաստանն ու Արցախը 2018թ.-ից սկսած մեծ տեմպերով տանում են դեպի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և անվտանգային աղետ, իսկ այսօր Շուշին և Հադրութը հանձնած թիմը ցանկանում է վերարտադրվել՝ այս անգամ Լոռիում:

Ինչ է արել Արեն Մկրտչյանը լոռեցիների, Ալավերդու բնակչության համար այս տարիների ընթացքում ոչինչ: Ողջ կյանքում լրագրող աշխատած և ի շնորհիվ Փաշինյանի բարեհաճության պատգամավոր դարձած Մկրտչյանը «ոսկե սարեր» է խոստանալու հազարավոր խնդիրներ ունեցող Ալավերդու բնակչությանը: Լոռու մարզից մեծ է արտագաղթը՝ չկան աշխատատեղեր, ինչ պետք է անի Մկրտչյանն այդ խնդիրները լուծելու համար, որտեղից է գտնելու տասնյակ միլիոնավոր դոլարներ Ալավերդու հանքերը վերագործարկելու համար: 

Իհարկե, ՔՊ-ական Արենը միայն խոստումներ է տալու լոռեցիներին, ինչից հետո ևս մի քանի տարի Ալավերդին և նրա բնակիչներն իրենց խնդիրների հետ կմնան միայնակ:

Ալավերդու, ինչպես նաև այլ քաղաքների և մարզերի բնակիչներն իրենց ընտրությամբ կարող են հեռացնել ՔՊ-ին՝ թույլ չտան, որպեսզի նրանք վերընտրվեն և շարունակեն ոչինչ չանելու դիմաց պարգևավճարներ ստանալ:

Վահրամ Բագրատյան