Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովում ռուսական պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն ասել է Ինդոնեզիայում ՌԴ դեսպանատան մամուլի կցորդ Ալեքսանդր Տումայկինը։ Նրա խոսքով՝ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է գագաթնաժողովին մասնակցել առցանց ձևաչափով։
Ակնկալվում է նաև, որ G20 գագաթնաժողովի շրջանակներում Պուտինն առցանց կմասնակցի հանդիպումներից մեկին։ Ընդ որում՝ Մահարդին չի մանրամասնել՝ արդյոք համապատասխան որոշումը հաստատվել է Կրեմլի կողմից:
Վերջին շրջանում մի շարք լրատվամիջոցներ գրել են Ռուսաստանի նախագահի կողմից Բալիում G20-ի հանդիպմանը մասնակցելու պլանների բացակայության մասին, մինչդեռ Կրեմլը դեռ պաշտոնապես չի հայտնել՝ ներկա կգտնվի արդյոք Պուտինը գագաթնաժողովին, թե ոչ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինն անձամբ ներկա չի գտնվի «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին, որը մեկնարկելու է Բալիում նոյեմբերի 15-ի։