Աստղերը կենդանակերպի այս նշաններին խոստանում են աշխատավարձի բարձրացում ու կարիերայի աճ մարտի 29-ից

Աստղերը կենդանակերպի այս նշաններին խոստանում են աշխատավարձի բարձրացում ու կարիերայի աճ մարտի 29-ից

Մարտի վերջին օրերը հաջող են լինելու կենդանակերպի բոլոր նշանների համար։ Աշխատանքում հատուկ խնդիրներ կամ հրատապ գործեր չեն լինի, իսկ անձնական ճակատում լիակատար հանգստություն կլինի, բայց ոչ Երկվորյակների, Կույսերի ու Կշեռքների համար։ Կենդանակերպի այս նշանները գլխապտույտ հաջողությունների կհասնեն ֆինանսական ոլորտում՝ զգալիորեն ավելացնելով իրենց եկամուտները։

Երկվորյակների համար մարտի 29-ից մարտի 31-ը լավ շրջան է լինելու գործունեության համար։ Գործեք, դադարեք սպասել, հաջորդ հնարավորությունը շուտով չի գա: Աշխատեք օրվա առաջին կեսին պայմանավորվել ու պայմանագրեր կնքել։ Մի շեղվեք ղեկավարության հրամաններից ու հրահանգներից, իսկ հաջողությունն ու կարիերայի առաջխաղացումը ձեզ երաշխավորված են։ Ֆինանսական նախաձեռնություններին կարող են խոչընդոտել արտաքին հանգամանքները: Այնուամենայնիվ, հեշտությամբ կկարողանաք եք հաղթահարել դրանք, եթե լսեք ավելի փորձառու գործընկերոջ խորհուրդը: Ապրիլի սկզբին սպասեք աշխատավարձի բարձրացում ու լավ բոնուս։

Մարտի վերջին Կույսերը հեշտ կապ կունենան բոլորի, այդ թվում՝ գործընկերների ու ղեկավարության հետ։ Սա կօգնի ձեզ հասնել ցանկալի արդյունքի ձեր աշխատանքում։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները, որոնք զբաղված են առևտրի, տրանսպորտի և անշարժ գույքի ոլորտում, անսպասելիորեն մեծ գումար կստանան մարտի 29-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Վարձով աշխատողներին աստղերը խորհուրդ են տալիս կեսօրից զերծ մնալ վերադասի հետ շփումներից։ Հակառակ դեպքում, կողմնակի մարդիկ կարող են խանգարել կարիերայի առաջխաղացմանը, որը մոտ է:

Մարտի վերջին երեք օրերին Կշեռքները կկարողանան զգալիորեն բարձրացնել իրենց եկամուտների մակարդակը։ Սակայն դա չի նշանակում, որ երկնքից մանանան հանկարծ կիջնի նրանց վրա։ Առաջխաղացում կամ նոր բարձր վարձատրվող աշխատանք կտրվի Կենդանակերպի այս նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր երկար ու համառորեն աշխատում են դրա ուղղությամբ։ Եկամուտների աճի մասին լուրերը կհասնեն մարտի վերջին, բայց բուն եկամտի մակարդակն ապրիլին կբարձրանա։ Որպեսզի չսխալվեք ու բաց չթողնեք ձեր հնարավորությունը, աստղերը խորհուրդ են տալիս լսել ձեր ինտուիցիային։