Տելեգրամյան ալիքներով տեսանյութ է տարածվում, որում ուկրաինացի զինվորներն իբր խոշտանգում են ռուս զինվորներին (տեսանյութ)

Տելեգրամյան ալիքներով տեսանյութ է տարածվում, որում ուկրաինացի զինվորներն իբր խոշտանգում են ռուս զինվորներին (տեսանյութ)

Ուկրաինական և ռուսական տելեգրամյան ալիքներով տեսանյութ է տարածվում, որտեղ ուկրաինացի զինվորներն իբր Կուրսկի շրջանում խոշտանգում են ռուս զինվորներին։

Տեսանյութում ռուսական զինվորական համազգեստով մի քանի հոգի պառկած են հատակին։ Նրանցից մեկին ստիպում են անվանել իր ստորաբաժանումը և տարբեր կարգախոսներ բղավել։ Երբ նա չի պատասխանում, նրան հոսանքահարում են։

Նկարահանողի դեմքը չի երևում. տեսանյութի սկզբնաղբյուրը նույնպես անհայտ է։

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն արդեն հայտարարել է, որ այս տեսանյութի հրապարակումից հետո քրեական գործ է հարուցել ռուս ռազմագերիներին խոշտանգելու փաստով։

Ուկրաինան պաշտոնապես չի մեկնաբանել այս իրավիճակը։ 

(18+) Տեսանյութը՝ այստեղ