Երեխաները ֆիզկուլտուրայից հետո ինչքա՞ն ժամանակ պիտի ծախսեն ցնցուղ ընդունելու համար․ Փաշինյան

Այնպիսի բաներ են տեղի ունենում, որոնք մենք թղթի վրա չենք նկատում, օրինակ, մեր մոդուլային դպրոցներում մարզադահլիճներին կից կա լոգարան։ Այդ մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նորմալ է, որ երեխաները ֆիզկուլտուրայի դասից հետո ցնցուղ ընդունեն նոր վերադառնան դասերին։ 

«Բայց մարզադահլիճին կից դրվում է մի ցնցուղ։ Հարց է ծագում՝ էդ երեխաները ֆիզկուլտուրայի դասից հետո ինչքա՞ն ժամանակ պիտի ծախսեն ցնցուղ ընդունելու համար։ Իհարկե, հանձնարարել եմ փոփոխություններ անել»,- նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։