Զովացուցիչ մթերքներ շոգ եղանակին. ինչպե՞ս խուսափել տապից

Զովացուցիչ մթերքներ շոգ եղանակին. ինչպե՞ս խուսափել տապից

Շոգ եղանակին օրգանիզմում նյութափոխանակության գործընթացները դանդաղում են, և այն ավելի քիչ էներգիա է ծախսում։ Արդյունքում ախորժակը հաճախ անհետանում է։ Այնուամենայնիվ, չնայած դրան, կարևոր է շարունակել ուտել՝ ընտրելով ավելի թեթև կերակուրներ, որոնք սննդարար և թարմացնող են, պահպանելով հեղուկի հավասարակշռությունը և կանխելով ջրազրկումը:

Ռոսպոտրեբնադզորը խորհուրդ է տալիս շոգ օրերին ուտել վարունգ, որը 95%-ով բաղկացած է ջրից և օգնում է լրացնել օրգանիզմում հեղուկի կորուստը։ Դրանք պարունակում են նաև կալիում, որը պահպանում է ջրի աղի հավասարակշռությունը և նորմալ սրտի ռիթմը:

Ամառային սննդակարգում պետք է ներառել նաև թարմ կանաչեղենը՝ մաղադանոս, սամիթ, թրթնջուկ, սոխ, հազար, ռեհան, սպանախ և այլն։ Այն հարուստ է վիտամիններով, հանքանյութերով և մանրաթելերով, որոնք դրական են ազդում մարսողական համակարգի աշխատանքի, նյարդային համակարգի վիճակի, սրտի և արյան անոթների, մաշկի, եղունգների և մազերի առողջության վրա։

Ձմերուկը, որը 92%-ով բաղկացած է ջրից և հագեցած է A, C և B վիտամիններով, նույնպես հիանալի ընտրություն է շոգ եղանակի համար: Այն օգնում է աջակցել իմունային համակարգի, սրտի և արյան անոթների աշխատանքին, ինչպես նաև թեթևացնում է մկանային սպազմը:

Գրեյպֆրուտը, որը 91% ջուր է, նույնպես հիանալի ընտրություն է։ Ցիտրուսային հյութը լավ հագեցնում է ծարավը, իսկ գրեյպֆրուտն ինքնին պարունակում է շատ վիտամին C, որն ամրացնում է իմունային համակարգը և շատ օգտակար նյութեր, որոնք նպաստում են սրտանոթային համակարգի, երիկամների և ոսկորների աշխատանքին:

Կոկոսը, որն այսօր կարելի է գտնել բազմաթիվ խանութներում, ևս առաջարկվում շոգ եղանակին օգտագործել։ Կոկոսի միջուկը պարունակում է ճարպաթթուներ, օգնում է վերականգնել ուժը և ազատվել մկանային թուլությունից։ Կոկոսի ջուրը նաև ծարավը հագեցնելու հիանալի միջոց է և օգնում է դուրս հանել տոքսինները:

Պետք է հիշել, որ բացի թարմացնող մթերքներից, շոգ եղանակին անհրաժեշտ է խմել բավարար քանակությամբ մաքուր խմելու ջուր։