Հին մեքենաները, որոնք ամբողջ Հայաստանի տարածքում նետված են, ո՞վ է հավաքելու․ Սուքիասյան
Հին մեքենաները, որոնք ամբողջ Հայաստանի տարածքում նետված են, ո՞վ է հավաքելու։ Այսօր ԱԺ-ում նման հարց հնչեցրեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Նա ընդգծեց, որ շատ լավ գաղափար է, որ այդ հավաքված մետաղը ձուլվի։
«Ներսում հնարավոր է հավաքող կազմակերպություններ լինեն, որ աշխատանք կատարեն ձուլող կառույցների համար։ Մենք պետք է այնպես անենք, որ կառույցը, որը X տոննա հավաքել է, հնարավորություն ունենա արտահանել ձուլված մետաղը»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։