Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վեճն ավարտվել էր մարմնական վնասվածքով, բայց ասել էր դաշտում ծառից աստիճանի վրա էր ընկնել

Blog Image

Հուլիսի 11-ին` ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է բերվել 32-ամյա երիտասարդ: Ըստ հարազատների՝ նա վնասվածքը ստացել էր Մյասնիկյան գյուղի իրենց դաշտում ծառից աստիճանի վրա ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Բաղրամյանի և Արմավիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում Մյասնիկյան գյուղի դաշտերում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքը պատճառել էր 32-ամյա համագյուղացին:

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 13-ին 32-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է նախաքննական մարմին:

Send