Չինաստանում անհայտ սողունի բրածո է հայտնաբերվել

Չինաստանում անհայտ սողունի բրածո է հայտնաբերվել

Չինացի պալեոնտոլոգները Կանադայի գործընկերների հետ պեղումներ են անցկացրել Չինաստանի հարավային շրջաններից մեկում։ Ընթացքում նրանց հաջողվել է իխտիոզավրերի ցեղի ներկայացուցչի քարացած մնացորդներ հայտնաբերել։ Մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սա գիտությանը անհայտ նոր տեսակ է, գրում է Planet Today-ը։

Մասնագետներին հաջողվել է նույնականացնել բավականին բեկորներ, այդ թվում՝ կողոսկրեր, ողնաշարի մասեր եւ վերջույթներ։ Գտնված մասերը օգնել են հաշվարկել հնագույն սողունի երկարությունը։ Երկարությամբ այն հասնում էր երեք մետրի, ինչը այսօրվա դրությամբ ամենամեծ չափն է նման իխտիոզավրերի մեջ։

Նոր տեսակն անվանել են Baisesaurus robustus։ Դինոզավրերի ծաղկման շրջանը եղել է 250-ից 65 մլն տարի առաջ, մինչեւ որ նրանք բոլորը մահացել են հսկա երկնաքարից: Հայտնաբերված ներկայացուցիչը, ըստ նախնական գնահատականների, պատկանում է նույն ժամանակաշրջանին։ Կարծիք կա, որ նման սողունները կարող էին գաղթել երկար հեռավորություններ՝ անցնելով ջրային ճանապարհներ: Այս մասին անուղղակիորեն վկայում է հայտնաբերված նմուշի նմանությունը Ճապոնիայից նմուշների հետ։ Տարբերությունն այն է, որ նախկինում հայտնաբերված բրածոների երկարությունը չի գերազանցել մեկ մետրը:

Այժմ հնագետների թիմը շարունակում է պեղումներ կատարել նույն տարածքում։ Հնարավոր է՝ նրանք կարողանան որեւէ նոր արարած հայտնաբերել: