Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Լատվիայի հավաքականին։
Նաիր Տիկնիզյանի գոլի շնորհիվ Հայաստանն առաջ անցավ հաշվի մեջ՝ առաջին խաղակեսն ավարտելով 1։0 հաշվով։
Երկրորդ խաղակեսում Լատվիայի ընտրանին հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
Հիմնական ժամանակի ավարտին Հայաստանի հավաքականը վաստակեց 11 մետրանոցի իրավունք․ Տիգրան Բարսեղյանը երկրորդ գոլի հեղինակ դարձավ։
Հայաստանը հաղթեց Լատվիայի հավաքականին՝ 2։1 հաշվով։