Երեխային hարվածներ hաuցրած դաստիարակն ու մանկապարտեզի տնօրենը nuտիկանությունում են

Քիչ առաջ համացանցում տեսանյութ տարածվեց, որում երևում է՝ ինչպես է Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակը երեխային ծեծում, քանի որ վերջինս չի ցանկանում քնել։
Դեպքի առնչությամբ MediaHub-ը զրուցեց համայնքի վարչական ղեկավար Կարեն Ստեփանյանի հետ։
«Դեպքի առնչությամբ միակ նորությունն այն է, որ մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակը հրավիրվել են ոստիկանություն»,- նշեց նա։
Համայնքի վարչական ղեկավարը նշեց, որ մինչ այս պահը որևէ ահազանգ չի ստացել մանկապարտեզում գործադրված բռնությունների մասով։
Նարե Գնունի