ԱՄՆ առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր

ԱՄՆ առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել. հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ջեքսոնվիլի քաղաքապետ Դոն Դիգանին։

Dollar General առեւտրի կենտրոնում զինված տղամարդը կրակ է բացել մարդկանց վրա: Միջադեպին ներգրավվել են հատուկ ջոկատայիններ, սպանվել է զինված տղամարդ։

Քաղաքի ոստիկանապետը հայտնել է, որ հանցագործության դրդապատճառը աֆրոամերիկացիների հանդեպ ատելությունն է, և զինված տղամարդը առևտրի կենտրոնում կրակ է բացել աֆրոամերիկացիների վրա:

Ջեքսոնվիլի իշխանությունները կատարվածն անվանել են ողբերգություն։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld