Ե՞րբ եք լսելու պաշտոնական Երեւանի կամ Ստեփանակերտի մեկնաբանությունը․ Սուրենյանց

Ե՞րբ եք լսելու պաշտոնական Երեւանի կամ Ստեփանակերտի մեկնաբանությունը․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Ե՞րբ եք լսելու պաշտոնական Երեւանի կամ Ստեփանակերտի մեկնաբանությունը

Պաշտոնական Ստեփանակերտը, կարծես, առայժմ չի հաստատում ՌԴ ՊՆ հաղորդագրությունը` հակառակորդի ելման կետեր վերադառնալու մասին։ Համենայն դեպս, Արցախի որոշ աղբյուրներ պնդում են, որ ադրբեջանցիները դեռ Քարագլուխ բարձունքի վրա են։

Առհասարակ, աբսուրդ մի իրավիճակ է ստեղծվել, երբ որեւէ իրադարձության մասին մենք լսում ենք կամ օտար աղբյուրների հակասական տեղեկատվություն, կամ էլ` մնում ենք տելեգրամյան ալիքների "քարոզչություն- տեղեկատվության" պատանդը։

Կոնկրետ դեպքում` ե՞րբ եք լսելու պաշտոնական Երեւանի կամ Ստեփանակերտի մեկնաբանությունը։