Հրդեհը տանիքում է բռնկվել ու տարածվել․ շենքում մարդ չկար․ Անիպեմզայի վարչական ղեկավար 

Հրդեհը տանիքում է բռնկվել ու տարածվել․ շենքում մարդ չկար․ Անիպեմզայի վարչական ղեկավար 

Շենքը հին է, հոսանքի խնդիր է եղել, երևի բաց լարեր են եղել, հրդեհն էլ այդտեղից է բռնկվել։ Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց Շիրակի մարզի Անիպեմզայի վարչական ղեկավար Վարազդատ Պողոսյանը՝ խոսելով գյուղի վարչական շենքում հրդեհի մասին։ 

«Դեռ հանգցնում են կրակը, առավոտյան ժամը 7-ի կողմերը զանգ ստացա, որ հրդեհ է, ոչ ոք չի եղել շենքում։ Տանիքի հատվածից է բռնկվել, ոչինչ միացված չի եղել, մեր առաստաղներն էլ լրիվ փայտից են, այդպես վերևից վառվելով իջել է»,- ասաց նա։ 

Պողոսյանի խոսքով՝ հրշեջները դեռ աշխատում են, կրակի տարածման տեմպը քիչ-քիչ նվազում է։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Շիրակի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Անի համայնքի Անիպեմզայի վարչական ղեկավարի նստավայրում:

Լիաննա Թորոսյան