7 կգ քաշով երեխա է լույս աշխարհ եկել (լուսանկար)

 7 կգ քաշով երեխա է լույս աշխարհ եկել (լուսանկար)

Բրազիլիայի բնակիչը յոթ կիլոգրամ կշռող երեխա է լույս աշխարհ բերել, գրում է Independent-ը։ Մայրը ստիպված է եղել կեսարյան հատում կատարել։ 27-ամյա Կլիդիանա դուս Սանթուշը Ամազոնա նահանգի հիվանդանոցում լույս աշխարհ է բերել իր որդուն՝ Անդերսոնին։

Ծնվելու պահին երեխան կշռում էր յոթ կիլոգրամ՝ մոտ 60 սանտիմետր հասակով։ Հաղորդվում է, որ տղան գերազանցել է ռեկորդը և դարձել նահանգի ամենամեծ նորածինը: Կլիդիանան իրեն լավ է զգում և ուրախ է, որ վերջապես բազմազավակ մայր է դարձել։ Կինը գովել է հիվանդանոցի բուժանձնակազմին խնամքի և ուշադրության համար։