Երևանի ավագանու իշխանական հատվածը վաղաժամկետ դադարեցրել է Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության նախկին անդամներ Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները:
Պատճառաբանությունն ավագանու և հանձնաժողովների նիստերից բացակայելն է։
Ավելի վաղ դադարեցվել էին նաև Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի լիազորությունները։