Հայտնի է Xiaomi-ի նոր ֆլագմանը

Հայտնի է Xiaomi-ի նոր ֆլագմանը

Xiaomi-ի հաջորդ ֆլագման սմարթֆոնները կներկայացվեն նոյեմբերին եւ վաճառքում կհայտնվեն մինչեւ տարեվերջ, հայտնում է GizChina-ն։

Մեդիա լրագրողները վկայակոչում են Digital Chat Station անունով չինացի հայտնի ինսայդերի զեկույցը։ Հեղինակի կողմից բացահայտված տեղեկատվության համաձայն՝ Xiaomi 13 եւ 13 Pro սարքերի մասին կազդարարվի նոյեմբերին եւ դրանք վաճառքում կհայտնվեն դեկտեմբերին։

Մասնագետը նշել է, որ նոր սարքերը սովորականից շուտ կթողարկվեն՝ կապված Snapdragon 8 Gen 2 պրոցեսորի վաղ թողարկման հետ: Digital Chat Station-ի տվյալներով՝ Qualcomm-ը գրաֆիկով նախատեված ժամանակից շուտ է արտադրում ֆլագմանային չիպը: Բաղադրիչը կարտադրվի TSMC-ի կողմից՝ օգտագործելով 4 նմ պրոցեսը: Ինսայդերը նշել է, որ բացի բարձրակարգ պրոցեսորից, սմարթֆոնները կառանձնանան Leica տեսախցիկի առկայությամբ, ստերեոձայնով եւ խոնավությունից պաշտպանվածությամբ։

Լրագրողները հիշեցրել են, որ տարեսկզբին հեղինակավոր ինսայդեր Ice Universe-ը կանխատեսել էր նաեւ Xiaomi 13 սերիայի սարքերի թողարկում։ Մասնագետի խոսքով՝ հեռախոսները դուրս կգան բարակ կորպուսով, լայնէկրան դիսփլեյով՝ 2K թույլատրելիությամ եւ 120 հերց թարմացման հաճախականությամբ:

Չինական ընկերությունը դեկտեմբերի վերջին ֆլագմանային սմարթֆոնների շարք է ներկայացրել։ Xiaomi 12 եւ 12 Pro սարքերը ստացել են AMOLED էկրան, Qualcomm Snapdragon 8 Gen 1 պրոցեսոր, եռակի տեսախցիկ։