Քաղաքակրթական Հայաստանի հակադրումը քաղաքական Հայաստանին աններելի և անմիտ ուրացում է

Քաղաքակրթական Հայաստանի հակադրումը քաղաքական Հայաստանին աններելի և անմիտ ուրացում է

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Հայաստանի պատմական վայրերում աներևույթ հոգևոր կապի անընդհատ զգացումը քո նախնիների հետ ապահովում է պատասխանատվության գիտակցություն նաև այժմյան Հայաստանի համար, քանի որ սկսում ես անվերապահորեն հասկանալ, որ ականատեսն ես քո նախնիների քաղաքակրթական հսկայական ճիգի, որը Հայաստանը դարձրել է մշակութային հզոր ավանդույթի սրբազան տարածք։

Քաղաքակրթական Հայաստանի ողջ տարածքն, անկախ այն բանից, գտնվում է հայկական տիրապետության տակ, թե բռնազավթված է թշնամու կողմից, ապրում և շնչում է բացառապես մեկ մշակութային էությամբ՝ և դա հայկականն է։ 

Հետևաբար, քաղաքակրթական Հայաստանի ուրացումը կամ դրա հակադրումը քաղաքական Հայաստանին հայկականի և հայկականության աններելի և անմիտ ուրացում է՝ մեր իսկ նախնիների քաղաքակրթական ջանքի ուրացում։ 

Լուսանկարը՝ Գեղասարի վիմափոր բնակավայրի տարածքում»։