Պատերազմից 11 ամիս անց. ի՞նչ պայմաններում են ապրում հայերն Ուկրաինայում

Պատերազմից 11 ամիս անց. ի՞նչ պայմաններում են ապրում հայերն Ուկրաինայում

Ուկրաինայում շուրջ մեկ տարի է ընթանում են ռազմական գործողություններ, մարդիկ ապրում են պատերազմի թոհուբոհում, փորձելով պահպանել իրենց գոյությունն ու միաժամանակ չկորցնել մարդկային արժեքները:  

MediaHub-ը զրուցել է Ուկրաինայի Խարկով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի հետ, հասկանալու, թե ինչ իրավիճակ է հայերի շրջանում, ինչ խնդիրներ ու մարտահրավերներ են ծառացել նրանց առջև, և ինչպես են վերջիններս փորձում լուծել դրանք:  

«Պատերազմի առաջին օրերից հայերը ինչ-որ կերպ մասնակցել են ռազմական գործողություններին, փորձել օգնություն ցուցաբերել ու ոչ միայն հայերին, այլև օտարազգիներին: Նրանք անտուն մնացաց անձանց տեղավորում էին բնակարաններում, ովքեր ունեին սննդի կետեր՝ օգնում էին սննդով, ոմանք մեքենաներով և այսպես շարունակ», - ասաց մեր զրուցակիցը:  

Նա նաև նշեց, որ այժմ էլ Խարկովոմ դեռ սփյուռքի ներկայացուցիչներից մնացել են և մշտապես կապի են մինյանց հետ։ 

«Եկեղեցին իր հերթին է անընդմեջ կապի, փորձելով հասկանալ՝ ինչի կարիք կա և ինչով կարող են օգնել համայնքի ներկայացուցիչներին: Այս պահին գիտեմ, որ կան նաև հայ կամավորներ, ովքեր գնում են հարևան քաղաքներ: Օրինակ՝ Բախմուտ (այստեղ այս օրերին ընթանում են թեժ մարտեր), որը Խարկովին մոտ է: Կամավորները օգնում են՝ ում հնարավոր է դուրս են բերում, ոմանց էլ հուղարկավորում…», - նշեց մեր զրուցակիցը:  

Իսկ ի՞նչ է արվել հենց հայերի համար և ինչպիսին է վերաբերմունքը նրանց նկատմամբ հարցին վերջինս նշեց.

«Որևէ էթնիկ տարանջատում երբևէ չի եղել: Բոլորս եղել ենք հավասար և չենք տարբերվել ո՛չ նախկինում, ո՛չ էլ, առավել ևս, հիմա»: 

 

Ռեբեկա Հովհաննիսյան