Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրեր կնքելու բացառիկ հնարավորություն կա. ԱՄՆ պետքարտուղար

Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրեր կնքելու բացառիկ հնարավորություն կա. ԱՄՆ պետքարտուղար

Այս պահին բացառիկ հնարավորություն կա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրեր ձեռք բերելու համար։ Դրա մասին Բրուքինգսի ինստիտուտում ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Դա վերջ կտա տասնամյակներ շարունակվող հակամարտությանը և, ըստ իս, տարածաշրջանում տնտեսական կապերի, տնտեսական աճի, արևելքի և արևմուտքի, հարավի և հյուսիսի երկրների միջև կապերի հաստատման առումով հսկայական հնարավորություններ կստեղծի։ Ադրբեջանը պետք է որոշիչ դեր խաղա դրանում»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

«Մենք դա ակտիվորեն հետամուտ ենք եղել դիվանագիտական ​​ճանապարհով՝ փորձելով Ադրբեջանին և Հայաստանին մոտեցնել խաղաղության համաձայնագրերին», - ընդգծել է Բլինկենը։

«Կարծում եմ՝ դա իսկապես հասանելի է՝ հատկապես հիմա: Դրա մասին խոսել եմ ընդամենը մոտ մեկ շաբաթ առաջ Ալիևի հետ։ Կարծում եմ՝ դա իրագործելի է և լիովին համապատասխանում է Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի շահերին»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։