Ռիհաննան ներքնազգեստի իր Savage X Fenty ապրանքանիշի գովազդում է նկարահանվել (տեսանյութ)
Բարբադոսցի երգչուհի Ռիհաննան ներքնազգեստի իր Savage X Fenty ապրանքանիշի գովազդում է նկարահանվել:
36-ամյա երգչուհին ցուցադրել է կազմվածքը շտկող միջոցների նոր հավաքածուն։ Նա տեսախցիկի առաջ հայտնվել է կիսաթափանցիկ ժանյակավոր բոդիով։
Հայտնին կոնտրաստային շպար է արել՝ շրթունքները ընդգծված են շագանակագույն մատիտով, իսկ աչքերը՝ սև։ Երգչուհին կրել է արծաթյա ժամացույց, ականջօղեր ու քարերով մատանիներ։
Տեսանյութն այստեղ