Հայաստանի Հանրապետության թշնամուն պարտված իշխանությունները ստորացումների հերթական չափաբաժինը ստացան
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․
«Հայաստանի Հանրապետության թշնամուն պարտված իշխանությունները ստորացումների հերթական չափաբաժինը ստացան։ Ցավալի է ու նաև սպասվող ագրեսիայի ահազանգ, երբ ադրբեջանի նախագահը ծաղրում է ՀՀ վարչապետին՝ «խաղաղության պայմանագրի» շուրջ առաջարկների վերաբերյալ, մյուս կողմից միլլի մեջլիսի նախագահը վերջին պահին հրաժարվում է հանդիպել ՀՀ Ազգային Ժողովի նախագահի հետ։
Մի կողմից էլ թշնամու ԱԳՆ-ն հայտարարում է Հայաստանի կողմից «ականային ահաբեկչության» մասին։ Թշնամու տրամաբանությունն առավել քան պարզ է, հասկանալի ու անփոփոխ։
Թերևս անհասկանալին Հայաստանի Հանրապետությունում նման անլուրջ ու խոնարհ իշխանությունների գոյությունն է․․․»։