Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Դպրոցից համակարգիչներ են գողացել. հայտնի է՝ ով է

Blog Image

Հոկտեմբերի 28-ին ոստիկանության Աշտարակի բաժնում Աշտարակ քաղաքի հիմնական դպրոցներից մեկի տնօրենը հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 13-ի ժամը 09.00-ից հոկտեմբերի 28-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում դպրոցի նկուղից գողացել են համակարգիչներ:

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը և, անմիջական ծագած կասկածանքի հիման վրա, ձերբակալվել ու բաժին է տարել 57-ամյա մի տղամարդու: Բաժնում նա խոստովանել է, որ համակարգիչներն ինքն է գողացել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

57-ամյա աշտարակցին ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Send