Ղազախստանում Ան-2 ինքնաթիռ է կործանվել (տեսանյութ)

Ղազախստանում Ան-2 ինքնաթիռ է կործանվել (տեսանյութ)

Ղազախստանի Ակմոլայի շրջանում Ան-2 ինքնաթիռ է կործանվել:

Ինչպես հայտնում է TASS-y, այս մասին հայտնել են տարածաշրջանային արտակարգ իրավիճակների վարչությունy։

«Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Դերժավինսկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա, այն բռնկվել է թռիչքի ժամանակ, զոհեր կամ վիրավորներ չկան», - ասվում է տեղեկատվության մեջ:

Նշվել է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները արագորեն տեղայնացրել են հրդեհը։

«Հրդեհն այժմ մարվել է»,- հավելել են վարչությունից։ 

Տեսանյութը՝ այստեղ