Հայկական իշխանությունների հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու վրա կապված են այն փաստի հետ, որ այսօր հանրապետությունում եկեղեցին միակ հեղինակավոր հաստատությունն է, որն ի վիճակի է միավորել․ РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։
«Ինչո՞ւ եկեղեցին։ Որովհետև կաթողիկոսը, եկեղեցին այսօր միակ հեղինակավոր ինստիտուտն է, որը մնացել է, որն ընդունակ է միավորել»,- ասել է Աբրահամյանը։