ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրուցել են գրեթե մեկուկես ժամ՝ քննարկելով Ռուսաստանի և ԱՄՆ քաղաքացիների փոխանակման հարցը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա շատ երկար հեռախոսազրույց էր: Այն տևեց գրեթե մեկուկես ժամ: Պետությունների ղեկավարները քննարկեցին Ռուսաստանի և ԱՄՆ քաղաքացիների փոխանակման հետ կապված հարցեր: Միացյալ Նահանգների նախագահը վստահեցրեց, որ ամերիկյան կողմը կկատարի ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Քննարկվել է նաև Ուկրաինայում կարգավորման թեման, նախագահ Թրամփը հանդես է եկել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և խնդրի խաղաղ լուծման օգտին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է սերտ համագործակցության շուրջ, ներառյալ ապագա այցերը Ռուսաստան և ԱՄՆ։
«Մենք պայմանավորվեցինք աշխատել միասին, շատ սերտորեն, ներառյալ միմյանց երկրներ այցելելը», - գրել է Թրամփը Truth Social-ում:
Տեսանյութը՝ այստեղ