Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը գոհ է եղել դատական հսկողություն սահմանելու վերաբերյալ Փարիզի դատարանի որոշումից:
Նա նշել է իր փաստաբանի պրոֆեսիոնալիզմն ու նիստից հետո լավ տրամադրություն է ունեցել, գրել SHOT տելեգրամյան ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ աղբյուրի՝ փաստաբանը պաշտպանական գիծ է կառուցում, որի էությունը հետեւյալն է՝ Դուրովը պարտավոր չէ պատասխան տալ բոլոր հանցագործների համար, ովքեր օգտվել են իր մտահղացումից, սա նույնն է, թե Կարլ Բենցին դատեն մեքենաների բոլոր վթարների համար։ Այդ դեպքում արժե Թիմ Կուկին դարձնել Դուրովի հանցակիցը, քանի որ շատ «չարագործներ» մուտք են գործել Telegram՝ օգտագործելով iPhone-ը:
Նախօրեին Դուրովը ենթարկվել է դատական հսկողության, նրան արգելված է լքել Ֆրանսիայի տարածքը, նա պետք է 5 միլիոն եվրոյի չափով գրավ վճարի և շաբաթը 2 անգամ ներկայանա ոստիկանական բաժանմունք։
Տեսանյութերն այստեղ