Բենիամին Նեթանյահուն բարեհաջող վիրահատվել է

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի սրտի վիրահատությունը հաջող է անցել և առանց բարդությունների՝ վարչապետի առողջական վիճակը գնահատվում է լավ։
Ըստ Radio Kan-ի, նա շարունակում է հսկողության տակ մնալ Թել ՀաՇոմեր հիվանդանոցի «Շեբա» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում։
Դեռևս պարզ չէ, թե արդյոք Նեթանյահուն դուրս կգրվի կիրակի օրը, ինչպես ցանկանում է նրա գրասենյակը, թե կմնա հիվանդանոցում՝ հետագա հսկողության համար:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսի 15-ին շտապ տեղափոխել էր հիվանդանոց՝ առողջական խնդիրների պատճառով: