Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արարատի մարզում բախվել են Ford Transit-ն ու Honda-ն. կա 3 վիրավոր

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 21-ամյա Արմեն Ասլանյանի վարած «Ford Transit» մակնիշի և Երևանի բնակիչ 48-ամյա Հերմինե Առաքելյանի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Առաքելյանի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 51-ամյա Անահիտ Պողոսյանը, Երևանի բնակիչ 42-ամյա Հասմիկ Սհոյանը և Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Սյուզաննա Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած «Վեդի» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
 

Send