Նմանատիպ հարցերի չեմ պատասխանում։ Այդ մասին այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյո՞ք ադրբեջանական զորքը հեռացել է Տեղ գյուղից։ Բայց և այնպես, նա կարծիք հայտնեց՝ լրագրողները գործ չունեն՝ ադրբեջանցիների առաջ գալուց կամ հետ գնալուց։
Նա պահանջեց՝ իրեն ազատ թողնել։
«Թողե՛ք՝ իմ ճանապարհով գնամ»,- նշեց նա։
Հարցին, թե ինչու հրդեհի հետևանքով զոհված 15 տղաների հարազատներին նախարարը կամ ինքը գոնե 30 րոպեով չեն ընդունում, ԳՇ պետը պատասխանեց՝ ինքը զինվորական մարդ է, հրամաններ է կատարում։
Հարց հնչեց նաև, թե ինչպե՞ս է ստացվել, որ ադրբեջանցիները հայկական գյուղեր են մտնում։ Ի պատասխան Էդվարդ Ասրյանն ասաց․
«Ադրբեջանցիները ոչ մի գյուղ էլ չեն մտել»։
Մանրամասները՝ տեսանյութում։