Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Չինական ավիակիրները ծով են դուրս եկել Նենսի Փելոսիի՝ Թայվան հնարավոր այցին ընդառաջ

Blog Image

Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերի երկու ավիակիրներ ծով են դուրս եկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան հնարավոր այցի ֆոնին. գրել է Zhongguo Shibao թերթը։

Չինաստանի բանակը օգոստոսի 1-ից 4-ը զորավարժություններ է անցկացնում Բոհայ ծովածոցում, իսկ օգոստոսի 2-ից 6-ը՝  Հարավչինական ծովում։

Փելոսին իր ասիական շրջագայությունը սկսել է անցած շաբաթ: Նախատեսված են այցելություններ Ճապոնիա, Հարավային Կորեա, Մալայզիա և Սինգապուր: Միաժամանակ լրատվամիջոցները սկսել են ակտիվորեն գրել ամերիկացի պաշտոնյայի՝ Թայվան այցելելու ծրագրերի մասին։ Նա անձամբ չի հաստատել այս տեղեկությունը՝ վկայակոչելով անվտանգության պահանջները։

Send