Ռուբիոն ժամանել է Ստամբուլ, Ֆիդանը ելույթ կունենա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններից առաջ

Ռուբիոն ժամանել է Ստամբուլ, Ֆիդանը ելույթ կունենա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններից առաջ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Ստամբուլ, որտեղ այսօր նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ։

Նախատեսված է նաև ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի միջև եռակողմ հանդիպում։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը ելույթ կունենա Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկից առաջ։ Այն կցուցադրվի ուղիղ եթերում, գրել են ԶԼՄ-ները։