Ուկրաինան ATACMS հրթիռով հարվածել է Բելգորոդին. 5 մարդ մաhացել է, վիրավnրվել՝ 14-ը (տեսանյութեր)

Ուկրաինայի զինված ուժերը ATACMS հրթիռով հարվածել են Բելգորոդի կենտրոնին. 5 մարդ մահացել է, վիրավորվել՝ 14-ը։
Հարձակման հետեւանքով առանձնատներ են հրդեհվել։ Վնասվել է նաև առևտրի կենտրոնը։
Ուկրաինայի ԶՈւ հրթիռը լիցքավորված է եղել կասետային զինամթերքով:
Հրետակոծության հետևանքով նաև մասնակի ավերվել են դպրոց ու մանկապարտեզ, բազմաբնակարան շենք է վնասվել։
Բելգորոդի շրջանի Դուբովոե գյուղում վնասվել է առեւտրի կենտրոնի մոտ կայանված 13 ավտոմեքենա։ Ուղիղ հարվածների արդյունքում հրդեհվել են երկու տուն, ավտոմեքենա և ավտոտնակ։
Տեսանյութերն այստեղ