Բռնապետության սյուները

Բռնապետության սյուները

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսներն» են՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ԲԴԽ ղեկավար Կարեն Անդրեասյանը: Սրանք պաշտոնյաներ են, ովքեր, ոստիկանության հետ միասին, ամբողջացնում են Փաշինյանի բռնապետական բուրգը: 

Վիճակագրություն 

Բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 58 անձի նկատմամբ, 29 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Այս պաշտոնական տեղեկատվության «չոր արդյունքն» այն է, որ Հայաստանում քաղբանտարկյալների թիվն աճել է 29-ով: 

Շղթան 

Որևէ երկրում բռնապետության բուրգը գործում է, երբ դրան «ներդաշնակ» ինտեգրվում են ոստիկանությունը, քննչական, դատախազության կառույցները և իհարկե՝ դատարանները: Փաշինյանի ավտորիտարիզմը հենց այս շղթայով էլ գործում է՝ հատկապես այս մարդկանց «շնորհիվ»:

Վահրամ Բագրատյան