Իսկ ո՞ւմ համար էր հաղթանակը, ինչո՞ւ այդ հաղթանակի արդյունքում ՀՀ բնակչությունը նվազեց․ Փաշինյան

Քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է 44-օրյա պատերազմի հանգամանքները։ Ըստ վարչապետի՝ էական նշանակություն ուներ նաև բնակչությունը, երբ առաջին պատերազմից հետո Ադրբեջանի բնակիչների թիվը աճեց, իսկ Հայաստանինը նվազեց։

«Հայաստանը հաղթանակի արդյունքում տնտեսական մրցակցության մեջ չկարողացավ հաղթել Ադրբեջանին, սա ուղիղ կապ ունի ռազմական բյուջեների հետ։ Իսկ ո՞ւմ համար էր հաղթանակը, ինչու՞ այդ հաղթանակի արդյունքում ՀՀ բնակչությունը ոչ թե ավելացավ, այլ՝ նվազեց, ինչու՞ այդ հաղթանակի արդյունքում տնտեսական մրցակցության մեջ չկարողացավ հաղթել Ադրբեջանին»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում