Կինը թունավորել է երեք երեխաներին՝ ամուսնուց վրեժ լուծելու համար

Կինը թունավորել է երեք երեխաներին՝ ամուսնուց վրեժ լուծելու համար

Հնդկաստանի բնակչուհին ամուսնու հետ վիճաբանելուց հետո թունավորել է երկու որդիներին եւ դստերը, հաղորդում է India Today-ը։ 

Տղաները մահացել են հիվանդանոցի ճանապարհին, իսկ աղջիկը մահացել է՝ չնայած  բժիշկների ջանքերին։

Ոստիկանությունը ձերբակալել է երեխաների մորը, նրա նկատմամբ քրեական գործեր կհարուցվեն: Նա բացատրել է, որ վիճաբանությունից հետո զայրացել է ամուսնու վրա եւ որոշել է այս կերպ վրեժ լուծել ամուսնուց։

Կինը երեխաներին ալյումինի ֆոսֆիդ է տվել:

Ներկա պահին ոստիկանությունը հետաքննում է դեպքը եւ պարզում տեղի ունեցածի մանրամասները։