Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին (և Սրբազան պայքարին աջակցած մի քանի այլ արցախցիների) տեղափոխել են Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին (ավելի հայտնի իբրև ԱԱԾ քննչական)։
Այս պահին նրան ձերբակալում են։
Փաստաբան Ռոման Երիցյան
_____________________________________________
Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին ԱԱԾ-ն տարել է ու այս պահին վերջինս գտնվում է քննչականում:
Կարծես մի քանի օր առաջ ոստիկանությունում Դավիթի հետ «ծանոթություն/զրույցը» առանձնապես չէր ստացվել, որոշեցին «շփումը» շարունակել քննչականում:
Դավիթն արցախցի այն գործիչներից է, ով մշտապես ակտիվ բարձրաձայնում էր իր մտահոգությունները Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, ՀՀ կառավարչի ապազգային գործունեության ու Արցախի դեմ իշխանական ոտնձգությունների մասին:
Տիգրան Աբրահամյան