Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանի ռազմածովային ուժերն Օմանի ծոցում նավթատար են առգրավել

Blog Image

Իրանի ռազմածովային ուժերը Օմանի ծոցում առգրավել են «Talara» նավթատարը և ուղղորդել այն դեպի Իրանի տարածքային ջրեր, գրել է Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակին։ 

Նավատարն երթևեկել է Մարշալյան կղզիների դրոշի ներքո։ Առգրավման պահին այն եղել է Արաբական Միացյալ Էմիրությունների Խոր Ֆաքանից մոտավորապես 20 ծովային մղոն (37 կիլոմետր) արևելք։

Նավը ուղևորվել է դեպի Սինգապուր, բայց միջադեպից հետո ուղղություն է վերցրել դեպի Իրանի ափ։ Նավատարը կառավարող «Columbia Shipmanagement» ընկերությունը հայտնել է, որ կորցրել է կապը դրա հետ ու տեղեկացրել է իշխանություններին։

 

Send