Ուկրաինական 170 անօդաչու թռչող սարք է խոցվել, վիրավnրներ, վնաuներ կան. հարձակում է եղել նաև անվարորդ նավակներով

Ուկրաինական 170 անօդաչու թռչող սարք է խոցվել, վիրավnրներ, վնաuներ կան. հարձակում է եղել նաև անվարորդ նավակներով

ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի շրջանների վրայով ուկրաինական 170 անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ուկրաինան հարձակվել են Նովոռոսիյսկի վրա՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, անվարորդ նավակներ ու կառավարվող հրթիռներ։ Հարձակումը հետ է մղվել։

Անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են երեք ռեզերվուար Նովոռոսիյսկում հացահատիկի տերմինալում։ 

Նովոռոսիյսկում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է երեք բազմաբնակարան շենք, չորս մարդ վիրավորվել է։

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Սև ծովի վրայով ոչնչացրել են «Storm Shadow» ութ թեւավոր հրթիռ և երեք ուկրաինական «Նեպտուն-MD» հրթիռ։

Գիշերը Սև ծովում ոչնչացվել է ուկրաինական 14 անվարորդ նավակ։