«Շողակաթ» հեռուստաընկերության հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայում

«Շողակաթ» հեռուստաընկերության հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայում

Դեկտեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հ. Հովսեփյան փողոցում՝ «Շողակաթ» հեռուստաընկերության հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում: Գրել է Shamshyan.com-ը։

Մինչև հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել է «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 52-ամյա Գևորգ Փ.-ն:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Պարզվել է, որ այրվել են շարժիչի հատվածը, մարտկոցը և էլեկտրական լարերը: