Մեքենաները կարկուտից պաշտպանելու համար կանգնեցրել են ծառի տակ, բայց ծառը շուռ է եկել

Վանաձորի Վարդանանց փողոցում այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել։ Քաղաքացիներն իրենց մեքենաները կարկուտից պաշտպանելու համար կայանել են սաղարթախիտ ծառերի մոտակայքում՝ հույս ունենալով, որ դիմապակիները, կողապակիներն ու հայելինեը կարկուտի խոշոր հատիկներից չեն տուժի։

Սակայն եղանակն այնքան անողոք է եղել, որ ոչ միայն կարկուտն է վնասել մեքենաները, այլ նաև ծառն է քամու հետևանքով կոտրվել ու ընկել մեքենաների վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։