Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ՍՊՈՐՏ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հայաստան–Պորտուգալիա խաղին կեղծ տոմսեր են վաճառվել․ քանի՞ ձերբակալված կա

Blog Image

Հայաստան–Պորտուգալիա խաղին ընդառաջ խարդախությունների պակաս չի եղել:

MediaHub-ը բազմիցս գրել է, որ բազմաթիվ ահազանգեր ենք ստացել քաղաքացիներից, որ վաճառքի օրը ֆուտբոլասերները մի քանի ժամ սպասել են իրենց հերթին, որպեսզի տոմս գնեն, սակայն դա այդպես էլ չի հաջողվել, բայց փոխարենը հաջողվել է «սպեկուլյանտներին», որոնք էլ համացանցում շուրջ տասն անգամ ավելի թանկ գնով դրանք վաճառեցին։

Բացի այն, որ քաղաքացիները թանկ–թանկ տոմսեր էին գնել, պարզվել էր, որ շատ դեպքերում այդ տոմսերի QR կոդերը կեղծ են եղել, կամ այսպես կոչված վաճառողները ընդհանրապես չեն փոխանցել QR կոդերը։ Քաղաքացիները Ոստիկանություն են դիմել, որ խարդախները հայտնաբերվեն, և հետ վերադարձվեն իրենց գումարները։

Ի՞նչ նորություն կա այս իմաստով։ «Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախությունների վերաբերյալ այս պահի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է 10 հաղորդում, որոնցից 5-ը բացահայտվել է, 1 անձ ձերբակալվել է, իսկ մյուս 5 դեպքով բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են»,– MediaHub-ին հայտնեցին ՆԳՆ–ից ։

Մարիաննա Արամյան

Send