Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Արսեն Թորոսյանին, հայտնել է հարևան երկրի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը, համագործակցության հարցեր և ապագա գործընկերության հեռանկարներ աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում։
Ընդգծվել է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև հաջող համագործակցությունը։
