Կոչ եմ անում չշտապել եզրակացություններ անել, որ Ուկրաինայում պատերազմը մոտենում է ավարտին, ասել է ՌԴ նապագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
- Տարբեր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, շատ մարդիկ փորձում են խափանել խաղաղության նախաձեռնությունները;
- Վիտկոֆֆի՝ Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս որոշված չէ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հայտնել Հատուկ ռազմագործողության մասին․
▪️Ռուսաստանի զինված ուժերը հաջողությամբ առաջ են շարժվում դեպի հյուսիս՝ Կրասնոարմեյսկի միկրոշրջաններում;
▪️Ռուսաստանի զինված ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի 8 հարձակում ԴԺՀ-ի Գրիշինի և Կոտլինի մոտակայքում;
▪️Ուկրաինայի զինված ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում կորցրել են մոտ 1460 զինվորական՝ ռուսական զորքերի խմբավորումների գործողությունների հետևանքով;
▪️Ուկրաինայի զինված ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում կորցրել են ավելի քան 210 զինվորական Կրասնոարմեյսկի ուղղությամբ;
▪️Ռուսական ՀՕՊ համակարգերը վերջին 24 ժամվա ընթացքում խոցել են չորս HIMARS հրթիռ և 154 ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարք։
