Արագածոտնի թեմում ծառայություն իրականացնող հոգևորականներին տարել են Քննչական կոմիտե։ Մեր տեղեկություններով՝ մամուլում հրապարակված հինգ հոգուց բացի մեկ հոգու էլ են բերման ենթարկել (տվյալները դեռ ճշտվում են)։
Նշենք, որ եկեղեցու աշխարհիկ ծառայողներից էլ 5-6 հոգու բերման են ենթարկել։ MediaHub-ի աղբյուրները հայտնեցին, որ այսքանով չի ավարտվելու Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման իրավական համակարգի գրոհը Եկեղեցու սպասավորների դեմ:
ՔԿ-ն դեռևս պաշտոնական որևէ հաղորդագրություն չի տարածել, սակայն փաստաբան Արա Զոհրաբյանը բերման ենթարկված առնվազն հինգ հոգևորականի տվյալ հրապարակել է։
Ավելին, նա գրել է, որ Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրն այս պահին անհայտ է։
Ավելի վաղ MediaHub-ը գրել էր, որ այսօր վաղ առավոտից Արագածոտնի թեմում խուզարկություններ են իրականացվում։
Նարե Գնունի